Չբուժված ակտիվ տուբերկուլոզը սովորաբար ախտահարում է ձեր թոքերը, սակայն կարող է նաև արյան հոսքով տարածվել տարբեր այլ օրգան-համակարգեր:
Տուբերկուլոզի առաջացրած բարդությունների օրինակներից են՝
մեջքի (թիկունքի) ցավեր, որը համարվում է հիվանդության հաճախ հանդիպող բարդություններից մեկը
հոդերի ախտահարում, ընդ որում, տուբերկուլոզային հոդաբորբը սովորաբար զարգանում է կոնք-ազդրային և ծնկան հոդերում
ուղեղաթաղանթների այտուց (մենինգիտ), որը կարող է առաջացնել շաբաթներ տևող կամ ընդմիջվող գլխացավեր, ինչպես նաև հոգեկան գործունեության խանգարումներ
լյարդային կամ երիկամային խնդիրներ, որոնց դեպքում տուբերկուլոզով ախտահարվելիս խանգարվում է այս օրգանների արյունը զտող գործունեությունը
սրտային հիվանդություններ, որոնք հանդիպում են հազվադեպ, երբ տուբերկուլոզն ախտահարում է սիրտը շրջապատող հյուսվածքները՝ բերելով հեղուկի կուտակման և սրտի արտամղիչ գործունեության վատթարացման, իսկ ծանր դեպքերում կարող է ավարտվել սրտի տամպոնադայով և մահով
սեպսիս, որը կարող է զարգանալ տուբերկուլոզային վարակի հարաճուն տարածման և կյանքին սպառնացող ինտոքսիկացիայի պատճառով
քրոնիկ վարակներին բնորոշ այլ համակարգային ախտահարումներ և խանգարումներ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։