Գրադարան

Տուբերկուլոզ. բուժում

Տուբերկուլոզ. բուժում

Time Read 2 րոպե

Եթե դուք ունեք թաքնված տուբերկուլյոզ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներով բուժում, եթե ակտիվ տուբերկուլյոզի զարգացման բարձր ռիսկի տակ եք:

Ակտիվ տուբերկուլյոզի դեպքում դուք պետք է հակաբիոտիկներ ընդունեք առնվազն վեցից ինը ամիս:

Կոնկրետ դեղերի տեսակները և բուժման տևողությունը կախված են ձեր տարիքից, ընդհանուր առողջական վիճակից, դեղորայքի նկատմամբ հնարավոր կայունությունից և ձեր օրգանիզմում վարակի գտնվելու վայրից:

Ամենահաճախ օգտագործվող հակատուբերկուլոզային դեղամիջոցները

Եթե դուք ունեք թաքնված (լատենտ) տուբերկուլոզ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ընդունել միայն մեկ կամ երկու տեսակի տուբերկուլոզի դեղամիջոց: Ակտիվ տուբերկուլոզը, հատկապես, եթե այն դեղակայուն շտամ է, կպահանջի միանգամից մի քանի դեղամիջոց: Տուբերկուլոզի բուժման համար օգտագործվող ամենատարածված դեղամիջոցները ներառում են՝

  • Իզոնիազիդ
  • Ռիֆամպին (Ռիֆադին, Ռիմակտան)
  • Էթամբուտոլ (Միամբուտոլ)
  • Պիրազինամիդ:

Եթե ունեք դեղակայուն տուբերկուլյոզ, հակաբիոտիկների համակցությունը՝ կազմված ֆտորխինոլոններիվ և ներարկային դեղամիջոցներիվ, ինչպիսիք են Ամիկացինը կամ Կապրեոմիցինը (Կապաստատ), սովորաբար նշանակվում են 20-30 ամսվա համար: Տուբերկուլյոզի որոշ տեսակներ այս դեղամիջոցների նկատմամբ նույնպես զարգացնում են կայունություն:

Որոշ դեղամիջոցներ կարող են ավելացվել բուժմանը՝ դեղերի կայունությանը հակազդելու համար, այդ թվում՝

  • Բեդաքվիլին (Սիրտուրո)
  • Լինեզոլիդ (Զիվոքս):

Դեղերի կողմնակի ազդեցությունները

Տուբերկուլոզի բուժման դեղերը հազվադեպ են լուրջ կողմնակի ազդեցություններ թողնում, սակայն, եթե առաջանում են, ապա կարող են դառնալ վտանգավոր: Հակատուբերկուլոզային բոլոր դեղերը կարող են լյարդի վրա թողնել թունավոր ազդեցություն: Եթե ընդունում եք նման դեղեր, ապա անմիջապես կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեզ մոտ նկատում եք այս նշաններից մեկնումեկը՝

  • սրտխառնոց կամ փսխում
  • ախորժակի կորուստ
  • մաշկի դեղնություն (դեղնուկ)
  • մեզի մգացում
  • հեշտ կապտուկ կամ արյունահոսություն
  • մշուշոտ տեսողություն:

Բուժումն ավարտելը կարևոր է

Դեղորայքային բուժումը սկսելուց մի քանի շաբաթ անց դուք վարակիչ չեք լինի և կարող եք ավելի լավ զգալ: Մի՛ դադարեցրեք ձեր տուբերկուլոզի դեմ դեղամիջոցների ընդունումը. դուք պետք է ավարտեք բուժման ամբողջական կուրսը և ընդունեք դեղերը ճիշտ այնպես, ինչպես նշանակել և հրահանգել է ձեր բժիշկը:

Բուժումը շատ շուտ դադարեցնելը կամ դեղաչափերը բաց թողնելը կարող են թույլ տալ, որ բակտերիաները, որոնք դեռ կենդանի են, կայունանան այդ դեղերի նկատմամբ, ինչը կհանգեցնի շատ ավելի վտանգավոր է և դժվար բուժելի դեղակայուն տուբերկուլոզին:

Անմիջապես դիտարկվող թերապիա (DOT) կոչվող ծրագիրը կարող է օգնել մարդկանց իրենց բուժման ռեժիմին հետևողական մնալուն: Բուժաշխատողը ձեզ է տալիս ձեր դեղորայքը, որպեսզի դուք ստիպված չլինեք հիշել, որ այն ինքնուրույն ընդունեք:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-04-2020 վերանայվել է՝ 27-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով