Ժամանակին և պատշաճ բուժման դեպքում ստորին միզուղիների վարակները հազվադեպ են հանգեցնում բարդությունների:
Սակայն, չբուժվելու դեպքում միզուղիների վարակները կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, հատկապես թուլացած դիմադրողականությամբ (իմունային համակարգով) անձանց մոտ, ովքեր ունեն շաքարային դիաբետ, միզուղիների կրկնվող վարակներ, հղի են և այլն։
Միզուղիների վարակների բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Կրկնվող վարակներ, ինչը նշանակում է, որ դուք ունեք երկու կամ ավելի միզուղիների վարակներ՝ վեց ամսվա ընթացքում կամ երեք կամ ավելի՝ մեկ տարվա ընթացքում: Կանայք առանձնակի հակված են կրկնվող վարակներ ունենալուն:
- Երիկամների անդառնալի վնասում՝ որպես չբուժված միզուղիների վարակի հանգեցրած երիկամների վարակի (պիելոնեֆրիտի) հետևանք, որը կարող է ավարտվել երիկամային անբավարարությամբ:
- Ցածր քաշով նորածնի կամ վաղաժամ ծննդաբերություն, երբ միզուղիների վարակը տեղի է ունենում հղիության ընթացքում:
- Տղամարդկանց մոտ՝ նեղացած միզուկ՝ վերջինիս կրկնակի վարակների պատճառով:
- Սեպսիս, որը որևէ վարակի կյանքին պոտենցյալ սպառնացող բարդություն է: Սա ռիսկային է դառնում հատկապես այն դեպքերում, երբ վարակը միզուղիներով թափանցել է երիկամներ (պիելոնեֆրիտ):
Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024