Միզուղիների վարակները ոչ միշտ են առաջացնում ախտանիշներ։
Եթե դրանք ի հայտ են գալիս, կարող են ներառել հետևյալը՝
- միզելու խիստ հրատապ (ուրգենտ) կարիք, որը մշտական է և չի անհետանում նույնիսկ միզելուց հետո
- միզելիս ցավ կամ այրոցի զգացողություն (կոչվում է դիզուրիա)
- հաճախակի, քիչ քանակներով միզարձակում
- մեզ, որը թվում է պղտորված
- մեզ, որն ունի կարմրավուն, բաց վարդագույն կամ կոկա-կոլայի գույն, որը մեզում արյան նշաններ են (կոչվում է արյունամիզություն կամ հեմատուրիա)
- սուր հոտով մեզ
- կանանց մոտ` կոնքային ցավ, հատկապես փոքր կոնքի կենտրոնում և ցայլոսկրի շրջակայքում (սեռական օրգաններից վերև):
Մեծ տարիքով չափահասների մոտ միզուղիների վարակները կարող են անտեսվել կամ շփոթվել այլ հիվանդությունների կամ վիճակների հետ:
Միզուղիների վարակների տեսակները
Միզուղիների վարակների յուրաքանչյուր տեսակ հանգեցնում է ավելի առանձնահատուկ ախտանիշների: Ախտանիշները կախված են նրանից, թե միզուղիների որ հատվածն է ախտահարվել:
Միզուղու ախտահարված շրջանը | Գանգատները և ախտանիշները |
---|---|
Երիկամներ (պիելոնեֆրիտ) |
|
Միզապարկ (ցիստիտ) |
|
Միզուկ (ուրեթրիտ) |
|
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ունեք միզուղիների վարակի ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024