Այս քայլերը կարող են օգնել միզուղիների վարակների ռիսկի նվազեցմանը:
- Խմեք շատ հեղուկներ, հատկապես ջուր. ջուր խմելն օգնում է մեզի նոսրացմանը։ Սա հանգեցնում է ավելի հաճախ միզելու, ինչը թույլ է տալիս, որ մինչև վարակի վերաճելը բակտերիաները հեռացվեն միզուղիներից:
- Փորձեք լոռամրգի հյութ (клюквенный сок). լոռամրգի հյութի վերաբերյալ ուսումնասիրությունները վերջնական չեն: Այնուամենայնիվ, լոռամրգի հյութ խմելը, ամենայն հավանականությամբ, վնասակար չէ: Նույն կերպ, կանանց խորհուրդ է տրվում սննդում ներառել բնական յոգուրտ, որը կարող է նպաստել նորմալ հեշտոցային միկրոֆլորայի վերականգնմանը:
- Սրբեք առջևից հետև. միզելուց և կղելուց հետո սրբեք ձեր շեքի շրջանը հեշտոցից դեպի հետանցք, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ: Սա օգնում է, որ կանխեք բակտերիաների տարածումը հետանցքից դեպի հեշտոց և միզուկ:
- Սեռական հարաբերությունից անմիջապես հետո դատարկեք ձեր միզապարկը․ նաև խմեք մի բաժակ ջուր, որը կօգնի մեզով բակտերիաների հեռացմանը:
- Խուսափեք հնարավոր գրգռիչ կանացի արտադրանքներից․ սեռական օրգանների շրջանում դրանց օգտագործումը կարող է գրգռել միզուկը: Այս արտադրանքներից են դեզոդորանտ սփրեյները, ներլվացումները և փոշիները: Նույն նպատակով, կրեք բամբակե ներքնազգեստ և ազատ հարմարավետ, ոչ կիպ անդրավարտիք:
- Փոխեք ձեր հղիության հսկողության մեթոդը․ հեշտոցային դիֆրագմաները, քսանյութեր չպարունակող կամ սերմնասպաններով (սպերմիցիդներով) մշակված պահպանակները կարող են նպաստել բակտերիաների աճին:
Միզուղիների վարակի կանխարգելման վերաբերյալ օգտակար տեղեկություններ կարող են տրամադրել նաև ձեր բժիշկը կամ ուրոլոգը։
Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024