Միզուղիների վարակների ախտորոշման համար օգտագործվող հետազոտություններն ու միջոցառումները ներառում են հետևյալը:
- Մեզի նմուշի թեստ. ձեր բժիշկը կարող է առաջարկել մեզի թեստ, որ ստուգվի ձեր մեզի նմուշում արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ), արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) կամ բակտերիաների առկայությունը: Հնարավոր է, որ ձեզ խնդրեն, որ նախ սրբեք ձեր սեռական տարածքը հակասեպտիկ անձեռոցիկով, որից հետո միայն հավաքեք մեզի միջին չափաբաժինը: Սա օգնում է, որ մեզի նմուշը հնարավորինս չաղտոտվի:
- Միզուղիների բակտերիաների աճեցում լաբորատորիայում. երբեմն մեզի սովորական թեստին հաջորդում է մեզի մանրէաբանական թեստը: Վերջինս ցույց է տալիս ձեր բժշկին, թե ինչ բակտերիաներ են առաջացնում վարակը: Այն նաև կարող է տեղեկացնել ձեր բժշկին, թե որ հակաբակտերիալ դեղամիջոցներն են առավել արդյունավետ:
- Միզուղիների պատկերային հետազոտություններ. կրկնվող վարակների պատճառը կարող է լինել միզուղիների կառուցվածքային խնդիրը: Ձեր բժիշկը կարող է պատվիրել գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ նման խնդիրները հայտնաբերելու համար: Կարող է նաև օգտագործվել կոնտրաստային ներկ՝ միզուղիների կառուցվածքներն ընդգծելու համար:
- Էնդոսկոպով միզապարկի խոռոչի դիտում (ցիստոսկոպիա). եթե ունեք միզուղիների կրկնվող վարակներ, ձեր բժիշկը կարող է նշանակել ցիստոսկոպիա: Այս դեպքում օգտագործվում է ազատ ծայրին լույս և ոսպնյակ ունեցող երկար, բարակ խողովակ, որը կոչվում է ցիստոսկոպ և թույլ է տալիս ներսից զննել ձեր միզուկը և միզապարկը: Ցիստոսկոպը տեղադրվում է միզուկում, որի լուսանցքով անցկացվում է մինչև միզապարկ։
Հոդվածը հրապարակվել է՝ 04-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024