Միզուղիների վարակները կարող են ցավեր առաջացնել, սակայն դուք կարող եք քայլեր ձեռնարկել՝ մեղմելու անհանգստությունը՝ քանի դեռ հակաբիոտիկները բուժում են վարակը:
Հետևեք այս խորհուրդներին:
- Շատ ջուր խմեք. ջուրն օգնում է ձեր մեզի նոսրացմանը և մեզով բակտերիաների հեռացմանը:
- Խուսափեք այնպիսի խմիչքներից և ըմպելիքներից, որոնք կարող են գրգռել ձեր միզապարկը. խուսափեք սուրճից, ալկոհոլից և զովացուցիչ ըմպելիքներից, որոնք պարունակում են ցիտրուսային հյութեր կամ կոֆեին, մինչև վարակը չվերանա: Դրանք կարող են գրգռել ձեր միզապարկը և հակված են մեծացնելու միզելու կարիքը:
- Օգտագործեք տեղային ջեռակ. որովայնին դրված տաք, բայց՝ ոչ խիստ տաք ջեռակը կարող է օգնել միզապարկում ճնշման կամ անհանգստության թուլացմանը:
Այլընտրանքային բժշկություն
Բազմաթիվ մարդիկ խմում են լոռամրգի հյութ (клюквенный сок)՝ միզուղիների վարակները կանխելու համար: Որոշ ցուցումներ կան, որ լոռամրգի արտադրանքները՝ հյութի կամ հաբի տեսքով, կարող են օժտված լինել վարակի դեմ պայքարող հատկություններով: Հետազոտողները շարունակում են ուսումնասիրել լոռամրգի հյութի միզուղիների վարակները կանխելու ունակությունը, սակայն արդյունքները վերջնական չեն: Բոլոր դեպքերում, այս հյութն անվտանգ է, թեև որոշ դեպքերում կարող է առաջացնել ստամոքսի խանգարում կամ փորլուծություն:
Մի՛ խմեք լոռամրգի հյութ, եթե ընդունում եք արյունը նոսրացնող դեղամիջոցներ (հակամակարդիչներ), ինչպիսին է Վարֆարինը (Յանտովեն):
Հոդվածը հրապարակվել է՝ 04-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024