Հեշտոցային խմորասնկիկային վարակը սնկային վարակ է, որն առաջացնում է հեշտոցի և հեշտոցային բացվածքի` նախադռան (վուլվայի) հյուսվածքների գրգռում, արտադրություն և ուժեք քոր:
Հեշտոցային կանդիդոզը, որը նաև կոչվում է հեշտոցային խմասնկիկային վարակ, իրենց կյանքի ինչ-որ պահին հանդիպում է 4 կանանցից մինչև 3-ի մոտ, և նրանց 20%-ի մոտ վարակը կարող է որևէ գանգատ չառաջացնել: Բազամաթիվ կանայք ունենում են առնվազն երկու դրվագ:
Հեշտոցային խմորասնկիկային վարակը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ: Սակայն առաջին կանոնավոր սեռական ակտիվության ժամանակ կանդիդոզային վարակի մեծ ռիսկ կա: Կան նաև որոշ ապացույցներ, որ վարակները կարող են կապված լինել բերանի խոռոչի և սեռական օրգանների հետ շփման հետ (բերան-սեռական սեռական հարաբերություն):
Դեղորայքը կարող է արդյունավետ կերպով բուժել հեշտոցային խմորասնկիկային վարակները: Եթե դուք ունեք կրկնվող խմորասնկիկային վարակներ՝ չորս կամ ավելի մեկ տարվա ընթացքում, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ավելի երկար բուժման կուրս և պահպանողական բուժում:
Կանդիդոզը և հղիությունը
Հեշտոցի կանդիդոզը կարող է ի հայտ գալ նաև հղի կնոջ մոտ: Սա ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է հատկապես հղիության 3-րդ եռամսյակում (տրիմեստր)։ Նման դեպքերում հակասնկային որոշ դեղերի օգտագործումը ցանկալի չէ։
Ծնվելուց հետո բազմաթիվ նորածինների մոտ նույնպես կարող են առաջանալ կանդիդոզի նշաններ։ Նորածինների մոտ կաթնախտը հեշտ բուժվող է։
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում հեշտոցային կանդիդոզի մասին:
Կանդիդոզը և սեռական հարաբերությունը
Կանդիդոզը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չէ, ուստի կարիք չկա, որ խուսափեք սեռական կյանքից։ Այնուամենայնիվ, եթե հեշտոցային կանդիդոզն առաջնում է հեշտոցի և հեշտոցի նախադռան այտուց և բորբոքում, սեռական հարաբերությունը կարող է ուղեկցվել ցավերով և այլ անցանկալի նշաններով։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024