Գրադարան
Հեշտոցային կանդիդոզ. բարդություններ

1 րոպե
Խմորասնկիկային վարակները խիստ հազվադեպ են բարդություններ առաջացացնում:
Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, հատկապես՝ թուլացած իմունիտետի պայմաններում հեշտոցային կանդիդոզը կարող է ստանալ բարդացած ընթացք:
Բարդացած հեշտոցային կանդիդոզը երբեմն առաջացնում է միզուղիների վարակներ՝ միզուկաբորբ (ուրեթրիտ), միզապարկի վարակ (ցիստիտ) կամ խիստ հազվադեպ՝ երիկամների վարակ (պիելոնեֆրիտ)։
Հղիության ժամանակ հեշտոցային կանդիդոզը կարող է բերել պտղաջրերի վաղաժամ արտահոսքի, պտղի նախածննդյան կամ հետծննդյան ինտրանատալ վարակի, նորածնի մոտ առաջացնել շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ), բերանի խոռոչի կանդիդոզ, ծանր դեպքերում՝ կանդիդոզային թոքաբորբ կամ սեպսիս, իսկ հետծննդաբերական շրջանում` կանդիդոզային էնդոմետրիտ (արգանդի լորձաթաղանթի բորբոքում)։
Հոդվածը տեղադրվել է՝ 03-06-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: