Գրադարան

Հեշտոցի կանդիդոզ. ախտորոշում

Հեշտոցի կանդիդոզ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Խմորասնկիկային վարակն ախտորոշելիս բժիշկը կարող է դիմել հետևյալ միջոցներին:

  • Հարցեր տալ ձեր հիվանդության պատմության վերաբերյալ. սա կարող է ներառել նախկինում հեշտոցային վարակների կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին տեղեկություններ հավաքելը:
  • Գինեկոլոգիական ներզննում. բժիշկը զննում է ձեր արտաքին սեռական օրգանները վարակի նշանների համար: Այնուհետև, նա գործիք (հեշտոցային հայելի) է տեղադրում ձեր հեշտոցի մեջ՝ հեշտոցի պատերը բաց պահելու համար, որ զննի ձեր հեշտոցն ու արգանդի վզիկը՝ արգանդի ստորին, ավելի նեղ հատվածը, որը ցցված է ձեր հեշտոցի մեջ:
  • Հեշտոցային արտազատուկի թեստ. գինեկոլոգիական զննման ընթացքում ձեր բժիշկը կարող է հավաքել և լաբորատորիա ուղարկել հեշտոցային արտադրուկի նմուշ, որ որոշի վարակ առաջացրած սնկիկի տեսակը: Սնկիկների հայտնաբերումը կարող է օգնել ձեր բժշկին, որ կրկնվող խմորասնկիկային վարակների համար նշանակի ավելի արդյունավետ բուժում:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-06-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով