Գրադարան

Հեշտոցային կանդիդոզ. ախտանիշներ

Հեշտոցային կանդիդոզ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Խմորասնկիկային վարակի ախտանիշները կարող են տատանվել՝ սկսած մեղմից մինչև չափավոր:

Հեշտոցային կանդիդոզի գանգատներն ու ախտանիշները, եթե ի հայտ են գալիս, կարող են ներառել՝

  • քոր և գրգռվածություն հեշտոցում և ամոթույքում (վուլվա)
  • այրման զգացողություն, հատկապես սեռական հարաբերության կամ միզելու ժամանակ
  • ամոթույքի՝ արտաքին սեռական օրգանների կարմրություն և այտուցվածություն (ներառում է ցայլքը, սեռական մեծ շուրթերը և սեռական փոքր շուրթերը)
  • հեշտոցային ցավ կամ ցավոտություն
  • թանձր (մածուցիկ), սպիտակ (կաթնագույն) և անհոտի հեշտոցային արտադրություն՝ կաթնաշոռի տեսքով, որը կարող է կպած լինել հեշտոցի պատերին՝ առաջացնելով դժվար պոկվող կղզյակներ
  • ջրիկ հեշտոցային արտադրություն:

Բարդացած խմորասնկիկային վարակ

Դուք կարող եք ունենալ բարդացած կանդիդոզային վարակ, եթե՝

  • ունեք ծանր գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են տարածուն կարմրությունը, այտուցը և քորը, որը հանգեցնում է պատռվածքների, ճաքերի կամ խոցերի:
  • մեկ տարվա ընթացքում ունենում եք չորս կամ ավելի խմորասնկիկային վարակ
  • ձեր վարակը պայմանավորված է սնկիկների ոչ սովորական տեսակով
  • հղի եք
  • ունեք չվերահսկվող դիաբետ
  • ձեր իմունային համակարգը թուլացել է որոշ դեղամիջոցների կամ հիվանդությունների ու վիճակների պատճառով, ինչպիսին է ՄԻԱՎ վարակը:

Ե՞րբ դիմել բժշկին

Նշանակվեք ձեր բժշկի հետ, եթե՝

  • սա առաջին դեպքն է, երբ դուք ունեք խմորասնկիկային վարակի ախտանիշներ
  • վստահ չեք, թե արդյոք ունեք խմորասնկիկային վարակ
  • ձեր ախտանիշները չեն վերանում դեղատոմս չպահանջող հակասնկային հեշտոցային նրբաքսուքներով (կրեմներ) կամ մոմիկներով բուժվելուց հետո
  • ձեզ մոտ ի հայտ են գալիս այլ ախտանիշներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-06-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով