կիպ հարող կամ փոքր չափսի զուգագուլպաներից (колготки)
հեշտոցի խոռոչի («ներքին») ներլվացումներից, որոնք հեռացնում են հեշտոցային նորմալ պաշտպանական բակտերիաները
գունավոր կամ բուրավետ կանացի գելեր, քսուկներ, միջադիրներ, տամպոններ կամ օճառներ օգտագործելուց
տաք լոգանքից և խիստ տաք ցնցուղից
հակաբիոտիկների ոչ անհրաժեշտ կամ ոչ տեղին օգտագործումից, օրինակ՝ մրսածության կամ այլ վիրուսային վարակների դեպքում
խոնավ լողազգեստի կամ մարզահագուստը երկար ժամանակ կրելուց
հորմոնային դեղամիջոցների չարաշահումից
անկանոն և անպաշտպան սեռական կապերից:
Խմորասնկային և այլ վարակներից պաշտպանվելուն նաև կարող են օգնել նպաստող հիվանդությունների ու խանգարումների ժամանակին ախտորոշումն ու բուժումը, ինչպես նաև անձնական հիգիենային հետևելը։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։