Գրադարան
Վարիկոզ երակներ․ ախտանիշներ

1 րոպե
Վարիկոզ երակները կարող են ցավ չառաջացնել:
Վարիկոզի երակների նշանները ներառում են՝
- երակներ, որոնք մուգ մանուշակագույն կամ կապույտ են
- երակներ, որոնք երևում են ոլորված և արտափքված և հաճախ ունեն ոտքերի վրա պարանների տեսք:
Երբ առաջանում են վարիկոզ երակների ցավոտ գանգատներ և ախտանիշներ, դրանք կարող են ներառել՝
- ոտքերում ցավի, հոգնածության, ծանրության կամ անհարմարավետության զգացում
- ոտքերի ստորին հատվածներում այրոց, թրթռոց, մկանային կծկումներ և այտուց
- երկար ժամանակ նստելուց կամ կանգնելուց հետո ցավի սաստկացում
- մեկ կամ մի քանի երակների շուրջ քորի առաջացում (կանգային դերմատիտ կամ վարիկոզ էկզեմա)
- վարիկոզ երակների շուրջ մաշկի գույնի փոփոխություններ (դարչնագույն դեղին գույնի փայլուն փոփոխություն):
Գանգատները սովորաբար սաստկանում են օրվա ավարտին՝ երեկոյան ժամերին կամ գիշերը:
Տելեանգիէկտազիաները (անոթային ասղիկներ) նման են վարիկոզին, բայց ավելի մանր են: Դրանք ավելի մակերեսային են և հաճախ ունեն կարմիր կամ կապույտ գույն: Տելեանգիէկտազիաները հայտնվում են ոտքերին, բայց կարող են առաջանալ նաև դեմքի վրա: Դրանք ունեն տարբեր չափերով և հաճախ նման են սարդոստայնի:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե մտահոգված եք, թե ինչպես են ձեր երակները երևում և զգացվում, և ինքնօգնության միջոցները չեն օգնում, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-02-2023 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: