Գրադարան
Վարիկոզ երակներ․ բարդություններ

1 րոպե
Հազվադեպ վարիկոզ երակները կարող են հանգեցնել մի քանի բարդությունների:
- Խոցեր. վարիկոզ երակների մոտ գտնվող մաշկի վրա, մասնավորապես՝ կոճերի մոտ կարող են առաջանալ ցավոտ խոցեր: Սովորաբար, նախքան խոցի ձևավորումը նույն շրջանի մաշկի վրա ի հայտ է գալիս գունաթափված բիծ: Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե կարծում եք, որ ձեր ոտքի վրա խոց է առաջացել:
- Արյան մակարդուկներ (թրոմբ). երբեմն, ոտքերի խորանիստ երակները լայնանում են և կարող են առաջացնել ոտքի ցավ և այտուց: Ոտքերի մշտական ցավի կամ այտուցի դեպքում դիմեք ձեր բժշկին, քանի որ դա կարող է լինել արյան մակարդուկի նշան:
- Արյունահոսություն. երբեմն մաշկին մոտ գտնվող երակները պայթում են: Թեև սա սովորաբար միայն աննշան արյունահոսություն է առաջացնում, այնուամենայնիվ, պահանջում է բուժօգնություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-02-2023 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: