Գրադարան
Վարիկոզ երակներ․ ինքնօգնություն

1 րոպե
Երակների վարիկոզ լայնացման ժամանակ ապրելակերպային և տնային միջոցները ներառում են հետևյալը:
- Վարժանքներ. շատ շարժվեք։ Քայլելը հիանալի միջոց է ոտքերում արյան հոսքը խթանելու համար: Ձեր բժիշկը կարող է ձեր վիճակին համապատասխան ֆիզիկական ակտիվության մակարդակ խորհուրդ տալ:
- Կարգավորեք քաշը. ավելորդ կիլոգրամներից ազատվելը երակներն ազատում է անհարկի ճնշումից:
- Խուսափեք աղից. հետևեք կերակրի աղի ցածր պարունակությամբ սննդակարգին՝ ջրի պահպանման հետևանքով առաջացած այտուցը կանխելու համար:
- Ընտրեք ճիշտ կոշիկ. խուսափեք բարձրակրունկներից։ Ցածրակրունկ կոշիկներն ավելի շատ են աշխատեցնում սրունքի մկանները, ինչն ավելի լավ է ձեր երակների համար:
- Խուսափեք նեղ հագուստից. մի՛ հագեք կիպ հագուստ, որը ճնշում է ձեր գոտկատեղը, ոտքերը կամ աճուկը, քանի որ այս հագուստը կարող է նվազեցնել արյան հոսքը:
- Բարձրացրեք ոտքերը. ոտքերում արյան հոսքը բարելավելու համար օրական մի քանի կարճ ընդմիջումներ արեք՝ ոտքերը սրտի մակարդակից վեր բարձրացնելու համար: Օրինակ՝ պառկեք՝ ոտքերը հենած երեք-չորս բարձերի վրա։
- Խուսափեք երկար նստելուց կամ կանգնած մնալուց. հաճախակի փոխեք ձեր դիրքը՝ ոտքերում արյան հոսքը խթանելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-02-2023 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: