Փորոքային կամ վենտրիկուլյար տախիկարդիան սրտի ռիթմի խնդիր է (առիթմիա), որն առաջանում է սրտի ստորին խոռոչներում (փորոքներ) անկանոն էլեկտրական ազդանշանների պատճառով:
Այս վիճակը կարող է նաև կոչվել ՎՏ (V-tach):
Առողջ սիրտը հանգստի ժամանակ սովորաբար կծկվում է րոպեում մոտ 60-100 անգամ: Փորոքային տախիկարդիայի ժամանակ սիրտն ավելի արագ է կծկվում՝ սովորաբար րոպեում 100 կամ ավելի զարկ:
Երբեմն սրտի արագ կծկվելը խանգարում է սրտի խոռոչները պատշաճ կերպով արյունով լցվելուն: Արդյունքում, սիրտը չի կարող բավարար քանակությամբ արյուն մղել օրգանիզմ: Եթե դա տեղի ունենա, դուք կարող եք շնչարգելություն (հևոց) կամ ուշագնացություն զգալ, կամ կարող եք կորցնել գիտակցությունը:
Փորոքային տախիկարդիայի դրվագները կարող են կարճատև լինել և տևել ընդամենը մի քանի վայրկյան՝ առանց վնաս պատճառելու: Այնուամենայնիվ, մի քանի վայրկյանից ավելի տևող դրվագները (կայուն V-tach կամ VT) կարող են կյանքին վտանգ ներկայացնել: Երբեմն փորոքային տախիկարդիան կարող է առաջացնել սրտի կծկումների դադարեցում (սրտի հանկարծակի կանգ):
Փորոքային տախիկարդիայի բուժումը կարող է ներառել դեղորայք, էլեկտրաշոկ (կարդիովերսիա), կաթետերային միջոցառումներ կամ վիրահատություն՝ արագացած սրտազարկը դանդաղեցնելու և սրտի ռիթմը վերականգնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 29-04-2024