Փորոքային հաճախասրտությունը (վենտրիկուլյար տախիկարդիա), հատկապես երկար պահպանվելիս (կայուն V-tach կամ VT), կարող է հանգեցնել ծանր, այդ թվում՝ կյանքին սպառնացող բարդությունների:
Փորոքային տախիկարդիայի բարդությունները կախված են հետևյալից՝
- որքա"ն արագ է կծկվում սիրտը
- որքա"ն է տևում արագ սրտազարկը
- արդյոք կա"ն սրտային այլ հիվանդություններ:
Փորոքային տախիկարդիայի հնարավոր բարդությունները ներառում են՝
- հաճախակի ուշաթափություններ կամ ուշագնացություն
- սրտային անբավարարություն
- հանկարծամահություն՝ սրտի կանգի կամ փորոքների ֆիբրիլյացիայի հետևանքով:
Փորոքային ֆիբրիլյացիա (շողացում)
Փորոքային տախիկարդիայի հետ կապված վտանգավոր վիճակ է փորոքային ֆիբրիլյացիան (V-fib): V-fib-ի ժամանակ սրտի ստորին խոռոչները (փորոքներ) կծկվում են չափազանց արագ (ավելի շուտ՝ թրթռում կամ շողում են, այլ ոչ թե լիարժեք կծկվում) և չհամակարգված ձևով:
Այս անկանոն ռիթմն առավել հաճախ հանդիպում է սրտային հիվանդություն կամ նախկինում սրտամկանի ինֆարկտ ունեցող մարդկանց մոտ: Այն կարող է առաջանալ նաև էլեկտրոլիտային անհավասարակշռություն ունեցողների մոտ (օրինակ՝ կալիումի բարձր կամ ցածր մակարդակ):
Փորոքային ֆիբրիլյացիան կարող է առաջացնել սրտի հանկարծակի կանգ և հանգեցնել մահվան, եթե անհապաղ չբուժվի:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024