Գրադարան
Վիտամին-դեֆիցիտային անեմիա. ախտանիշներ

1 րոպե
Վիտամին-դեֆիցիտային անեմիան սովորաբար զարգանում է դանդաղ՝ մի քանի ամսից մինչև տարիների ընթացքում:
Գանգատներն ու ախտանիշները սկզբում կարող են լինել թույլ կամ աննկատ, սակայն սովորաբար աճում են, երբ վիտամինային պակասը խորանում է: Դրանք կարող են ներառել՝
- հոգնածություն
- օդի պակակ և հևոց
- գլխապտույտ
- գունատ կամ դեղնավուն մաշկ
- անկանոն սրտազարկ (առիթմիա)
- քաշի անկում
- ձեռքերում և ոտքերում թմրածություն կամ ծակծկոցներ (պարեսթեզիա)
- մկանային թուլություն
- անձնային փոփոխություններ
- անկայուն շարժումներ
- հոգեկան շփոթվածություն կամ մոռացկոտություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե կասկածում եք, որ կարող եք ունենալ վիտամինային պակաս, հատկապես, եթե բուսակեր եք, հումակեր եք կամ պահում եք խիստ սննդակարգ:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2021 վերանայվել է՝ 18-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: