Հղիության բարդություններ. ֆոլատի դեֆիցիտով հղի կանայք ավելի հավանական է, որ կառնչվեն բարդությունների հետ, օրինակ՝ վաղաժամ ծննդաբերություն: Մորից բավարար քանակով ֆոլատ չստացող պտղի մոտ կարող են զարգանալ գլխուղեղի և ողնուղեղի բնածին արատներ: Եթե նախատեսում եք հղիանալ, հարցրեք բժշկին, թե արդյոք կարիք ունեք ընդունելու ֆոլաթթվի հավելումներ:
Նյարդային համակարգի խանգարումներ. վիտամին B12-ը կարևոր է ոչ միայն արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրության, այլև նյարդային համակարգի նորմալ գործունեության համար: Չբուժված վիտամին B12-ի դեֆիցիտը կարող է առաջացնել նյարդաբանական խնդիրներ, օրինակ՝ վերջույթների մշտական թմրածություն և ծակծկոցներ (պարեսթեզիա) կամ հավասարակշռության խնդիրներ: Ծանր դեֆիցիտը նաև կարող է բերել հոգեկան շփոթվածության և մոռացկոտության: Վիտամին B12-ի դեֆիցիտը չփոխլրացնելու դեպքում նյարդաբանական բարդությունները կարող են դառնալ մշտական: Ընդ որում, այս և մյուս առողջական խնդիրները կարող են զարգանալ մինչև անեմիայի առաջանալը:
Ցինգա. ցինգան վիտամին C-ի ծանր դեֆիցիտի արդյունքում զարգացող հազվադեպ հիվանդություն է, որը ներառում է մաշկային և լնդային արյունահոսություններ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։