Թաց կամ էքսուդատիվ մակուլյար դեգեներացիան աչքի երկարատև հիվանդություն է, որն առաջացնում է մշուշոտ տեսողություն կամ կենտրոնական տեսադաշտում կույր կետեր:
Այն սովորաբար առաջանում է արյունատար անոթներից, որոնցից հեղուկ կամ արյուն է արտահոսում ցանցաթաղանթի դեղին բծի (մակուլայի) մեջ: Մակուլան ցանցաթաղանթի ամենազգայուն մասն է, որը տեսադաշտի ուղիղ գծով աչքին տալիս է հստակ տեսողություն:
Թաց մակուլյար դեգեներացիան տարիքային մակուլյար դեգեներացիայի երկու տեսակներից մեկն է: Մյուս տեսակը՝ չոր (ատրոֆիկ կամ ոչ էքսուդատիվ) մակուլյար դեգեներացիան, ավելի տարածված է և ունի համեմատաբար ավելի թեթև ընթացք: Թաց տեսակը միշտ սկսվում է որպես չոր տեսակ:
Թաց մակուլյար դեգեներացիայի վաղ հայտնաբերումն ու բուժումը կարող է օգնել տեսողության կորստի նվազեցմանը: Որոշ դեպքերում վաղ բուժումը կարող է վերականգնել տեսողությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-03-2024
Վերջին վերանայում՝ 29-04-2024