Թաց կամ էքսուդատիվ մակուլյար դեգեներացիայի ախտանիշները սովորաբար հայտնվում են հանկարծակի և արագորեն վատթարանում են:
Դրանցից են՝
- տեսողական աղավաղումներ, ինչպիսիք են ուղիղ գծերի ալիքավոր թվալը (մետամորֆոպսիա)
- մեկ կամ երկու աչքերի կենտրոնական տեսողության նվազում
- կարդալիս կամ մոտիկից աշխատանք կատարելիս ավելի պայծառ լույսի անհրաժեշտություն
- վառ լույսի ազդեցությանը ենթարկելուց հետո տեսողության դանդաղ վերականգնում (ֆոտոսթրես թեստ)
- գույները միմյանցից տարբերելու դժվարություն, հատկապես մուգ գույները միմյանցից և բաց գույները միմյանցից
- լույսի ցածր մակարդակին հարմարվելու դժվարություն, օրինակ՝ թույլ լուսավորված ռեստորան կամ թատրոն մտնելիս
- տպագիր բառերի լղոզված կամ աղավաղված թվալը, որը հանգեցնում է կարդալու դժվարության
- դեմքերը ճանաչելու դժվարություն
- տեսադաշտում հստակ նկարագրվող պղտոր դաշտեր կամ կույր կետեր:
Մակուլյար դեգեներացիան չի ազդում կողմնային (ծայրամասային) տեսողության վրա, ուստի և չի առաջացնում լիարժեք կուրություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր ակնաբույժին, եթե՝
- նկատել եք ձեր կենտրոնական տեսադաշտում որևէ փոփոխություն
- կորցրել եք մանրամասն տեսնելու ունակությունը:
Այս փոփոխությունը կարող են հանդիսանալ մակուլյար դեգեներացիայի առաջին նշանները, հատկապես, երբ դուք 60-ն անց եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024