Սովորական աչքի քննությունները կարևոր են մակուլյար դեգեներացիայի վաղ նշանները հայտնաբերելու համար:
Հետևյալ միջոցները կարող են օգնել թաց կամ էքսուդատիվ մակուլյար դեգեներացիայի զարգացման ռիսկի կրճատմանը:
- Կառավարեք ձեր մյուս բոլոր առողջական խնդիրները․ օրինակ, եթե ունեք սրտանոթային հիվանդություն կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), ընդունեք ձեր դեղամիջոցները և հետևեք ձեր բժշկի ցուցումներին՝ ձեր վիճակը վերահսկելու համար:
- Մի՛ ծխեք․ ծխողների մոտ մակուլյար դեգեներացիայի զարգացումն ավելի հավանական է, քան չծխողների մոտ: Խնդրեք ձեր բժշկի օգնությունը ծխելը դադարեցնելու համար:
- Պահպանեք առողջ քաշը և վարեք ֆիզիկապես ակտիվ ապրելակերպ․ եթե ձեզ անհրաժեշտ է նիհարել, կրճատեք ձեր ստացած կալորիաների քանակը և ավելացրեք ֆիզիկական վարժանքների քանակը:
- Ընտրեք մրգերով և բանջարեղենով հարուստ սննդակարգ․ այս մթերքները պարունակում են հակաօքսիդանտ վիտամիններ, որոնք նվազեցնում են մակուլյար դեգեներացիայի զարգացման ռիսկը:
- Ձեր սննդակարգում ներառեք ձկնեղեն․ օմեգա-3 ճարպաթթուները, որոնք առկա են ձկների մեջ, կարող են նվազեցնել մակուլյար դեգեներացիայի ռիսկը: Ընկույզները, ինչպիսին է հունական ընկույզը, նույնպես պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024