Լաբ թեստեր
Մեզում կետոններ

Միջազգային անվանում (հապավում). Urine Ketone Body (UKB)
Նկարագրություն
Մեզում կետոնային մարմինները հանդիսանում են դեկոմպենսացված շաքարային դիաբետի կարևոր լաբորատոր ցուցանիշներից մեկը:
Կետոնային մարմինները (ացետոն, ացետոքացախաթթու, բետա-օքսիկարագաթթու և այլն) առաջանում են ճարպաթթուների ուժեղացած քայքայման արդյունքում: Դրանք մեզում ի հայտ են գալիս շաքարային դիաբետի մետաբոլիկ դեկոմպենսացիայի փուլում:
Ինսուլինակախյալ պատանեական դիաբետը հաճախ առաջին անգամ ախտորոշվում է հենց մեզում կետոնային մարմինների հայտնաբերմամբ:
Դիաբետի ոչ համարժեք ինսուլինաբուժման պայմաններում կետոացիդոզը հարաճուն զարգանում է, և արդյունքում զարգացող հիպերգլիկեմիան և հիպերօսմոլյարությունը առաջացնում են ջրազրկում, իոնային փոխանակության խանգարումներ և կետոացիդոզ: Այսպիսի փոփոխություններն ի վերջո առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում, գիտակցության կորուստ և կոմա:
Ցուցումներ
- միզատար ուղիների հիվանդություններ
- սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
- տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
- հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում
Կենսանմուշ
UKB թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։
Կենսանմուշի հանձնում
Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին բաժինները:
Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:
Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր
մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Բացակայում է՝ մինչև 1 մմոլ/լ
Այլընտրանքային միջակայքեր
- < 0,5՝ բացասական
- 0,5 - 0,9՝ հետքեր
- > 0,9՝ դրական
Արդյունքների մեկնաբանություն
Մեզում կետոնային մարմինների առկայություն (կետոնուրիա)
- դիաբետ (դեկոմպենսացված՝ դիաբետիկ կետոացիդոզ)
- պրեկոմատոզ վիճակներ, գլխուղեղային (հիպերգլիկեմիկ) կոմա
- երկարատև սովահարություն (սննդից լիարժեք հրաժարում կամ քաշի նվազեցմանն ուղղված դիետա)
- ծանր տենդ
- ալկոհոլային ինտոքսիկացիա
- հիպերինսուլինիզմ
- հիպերկատեխոլամինեմիա
- իզոպրոպրանոլոլով թունավորում
- էկլամպսիա
- I, II, IV տիպերի գլիկոգենոզներ
- սննդակարգում ածխաջրատների անբավարարություն
Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 01-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: