Skip to main content

Նկարագիր - Ձեռքի կոտրվածք

Կոտրված ձեռքը ներառում է ձեր ձեռքի երեք ոսկորներից մեկը կամ մի քանիսը` ծղիկոսկր, ճաճանչոսկր և բազկոսկր:

Ձեռքի կոտրվածքի ամենատարածված պատճառներից մեկը մեկնված՝ առաջ պարզած ձեռքի վրա ընկնելն է: Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան կոտրել է ձեռքը, անմիջապես դիմեք բժշկական օգնության: Կարևոր է կոտրվածքը հնարավորինս շուտ բուժել՝ ճիշտ ապաքինման համար:

Բուժումը կախված է վնասվածքի տեղից և ծանրության աստիճանից: Պարզ կոտրվածքը կարելի է բուժել վիրակապով, սառույցով և վնասված ձեռքին հանգիստ տալով: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարող է պահանջել շտապ օգնության կամ վնասվածքաբանական սենյակում կոտրված ոսկորի վերաուղղում (համադրում):

Ավելի բարդ կոտրվածքի համար կարող է պահանջվել վիրահատություն՝ կոտրված ոսկորը վերաուղղելու և լարերի, մետաղյա թիթեղների, ձողերի կամ պտուտակների իմպլանտացիայի համար՝ ոսկրերի սերտաճման ընթացքում դրանք տեղում անշարժ պահելու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2023
Վերջին վերանայում՝ 29-04-2024