Skip to main content

Սալմոնելոզը (սալմոնելյոզ) կամ սալմոնելային վարակը տարածված բակտերիալ հիվանդություն է, որն ախտահարում է աղիքային խողովակը:

Ինչպե հուշում է անվանումը, վարակի հարուցիչը Salmonella բակտերիան է, որը տիպիկ դեպքերում ապրում է կենդանիների և մարդկանց աղիներում և արտաքին միջավայր տարածվում կղանքային արտաթորանքներով: Մարդիկ ավելի հաճախ վարակվում են ախտահարված ջրով կամ մթերքներով (հարուցիչն օրգանիզմ ներթափանցում է բերանով):

Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է երեխաների, տարեցների և այն անձանց շրջանում, ում մոտ ցածր է ստամոքսահյութի թթվայնությունը և օրգանիզմի դիմադրողականությունը (իմունիտետը)։

Սալմոնելայով վարակված մարդիկ սովորաբար ախտանիշներ չեն նշում: Այլ դեպքերում 8-ից մինչև 72 ժամվա ընթացքում զարգանում են փորլուծություն, ջերմության բարձրացում և աղիքային կծկանքներ: Առողջ մարդկանց մեծ մասն առանց որևէ առանձնահատուկ բուժման մի քանի օրվա մեջ լավանում են:

Այնուամենայնիվ, սալմոնելոզով պայմանավորված փորլուծությունը կարող է բերել լուրջ ջրազրկման, որը պահանջում է անհետաձգելի բժշկական ուշադրություն: Եթե վարակը տարածվում է աղիներից դուրս, կարող են զարգանալ կյանքին սպառնացող բարդություններ:

Սալմոնելայով վարակվելու ռիսկը բարձրանում է, եթե ճանապարհորդում եք սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ ունեցող որևէ երկիր:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024