Գրադարան
Ակնե. ախտորոշում

1 րոպե
Ակնեի ախտորոշումը որևէ դժվարություն չի ներկայացնում:
Բժիշկն ախտորոշում է ակնեն մաշկի ախտահարված շրջանում սև կամ սպիտակ կորյակներ (կոմեդոններ) հայտնաբերելուց:
Այնուամենայնիվ, մաշկային շատ խնդիրներ (կոչվում են ակնենման վնասումներ) կարող են նմանվել ակնեին՝ անգիոֆիբրոմա, վերնամաշկի բշտեր, տափակ գորտնուկներ, ֆոլիկուլյար կերատոզ, միլիումներ, հարբերանային մաշկաբոր, վարդացան և այլն:
Ակնեն ախտորոշելիս բժշկին նաև կարող են օգնել հիվանդության զարգացման և ընթացքի որոշ մանրամասները, ինչպես նաև հիվանդության պատմությունը: Օրինակ, հորմոն-զգայուն ակնեն հանդիպում է 20-30 տարեկանում, վատթարանում է դաշտանից մեկ շաբաթ առաջ և առաջին հերթին առաջանում է ծնոտին և կզակին:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2021 վերանայվել է՝ 09-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: