Ակնե. բուժում
18-04-2018
2 րոպե

Ակնեն սովորաբար ինքնուրույն անհետանում է, սակայն դա կարող է տևել շաբաթներ, ամիսներ և անգամ տարիներ:
Կան բուժման տարբերակներ, որոնք նպատակը ակնեի արագ և անհետևանք վերացումն է:
Ակնեի դեմ որոշ միջոցներ առանց դեղատոմսի վաճառվում են դեղատներում: Ձեր բժիշկը կօգնի ընտրելու ձեզ համար ամենահարմար միջոցը, ինչպես նաև կծանոթացնի դրանց օգտագործման կանոններին և տևողությունը: Հիշեք, որ բուժումը կարող է շարունակվել շաբաթներ և ավելի երկար:
Երկար ժամանակ չանհետացող թարախաբշտերը և ցավոտ հանգույցներն, այնուամենայնիվ, պահանջում են մասնագետի խորհրդատվություն: Մաշկաբանը կզրուցի ձեզ հետ, մանրակրկիտ կերպով կզննի ձեզ մոտ առկա ցանը: Մի ամաչեք ձեր բժշկին պատմելուց, թե ըստ ձեզ ինչից հետո են առաջացել պզուկները և դրանք ձեզ ինչ անհանգստություն են պատճառում:
Հիշեք նաև, որ ակնեի բուժումը, հատկապես ստորև ներկայացված տարբերակներով, պետք է իրականացվի միայն մաշկաբանի նշանակմամբ:
Բուժման եղանակներ
- Հակաբիոտիկներ. այս դեղերը նվազեցնում են ակնեի վարակային բորբոքումը և կանխում թարախաբշերի առաջացումը կամ օգնում արդեն առաջացած թարախաբշտերի լավացմանը: Ակնեի դեպքում սովորաբար նշանակվում են ընդհանուր ազդեցության հաբեր կամ տեղային ազդեցության մաշկային միջոցներ (գել, քսուկ և այլն): Սովորաբար բժիշկները ակնեէ բուժման մեջ հակաբիոտիկային հաբեր նշանակում են միայն եզակի դեպքերում:
- Ցածր դեղաչափով հակաբեղմնավորիչ օրալ հաբերը կանանց մոտ կարող են կարգավորել ակնեի պատճառ հանդիսացող հորմոնային տեղաշարժը:
- Ռետինոիդներ. վիտամին A-ն կարող է վերացնել ճարպագեղձերի խցանումը կամ կանխարգելել նոր ակնեի առաջացումը: Սա նույնպես կարող է նշանակվել խմելու ձևով կամ տեղային՝ մաշկային որևէ դեղաձևով:
- Իզոտրեինոինի հաբեր. սովորաբար նշանակվում է սուր կամ ձգձգվող ակնեի դեպքում:
- Լուսային և լազերային բուժան որոշ մեթոդները նույնպես կարող օգտակար լինել:
Եթե ձեզ մոտ առկա է պզուկային ցան, դուք կարող եք դիմել նաև ինքնօգնության որոշ միջոցների։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021