Սուր երիկամային անբավարարություն. բարդություններ
09-05-2020
1 րոպե

Սուր երիկամային անբավարարությունը արագորեն բերում է ծանր բարդությունների:
Սուր երիկամային անբավարարության հնարավոր բարդություններից են՝
- հեղուկների կուտակում. սուր երիկամային անբավարարությունը կարող է բերել թոքերում հեղուկի կուտակման, որի պատճառով էլ կարող է զարգանալ շնչարգելություն
- կրծքավանդակի ցավեր. կրծքավանդակի ձախ կեսում կարող են ի հայտ գալ ցավեր, երբ սուր երիկամային անբավարարության պատճառով զարգանա սիրտը շրջապատող լորձաթաղանթի բորբոքում (պերիկարդիտ)
- մկանային թուլություն. երբ ձեր օրգանիզմի հեղուկների և էլեկտրոլիտների կազմը կտրուկ փոփոխվում է և ջրա-աղային հավասարակշռությունը խախտվում է, կարող է զարգանալ մկանների ծանր թուլություն
- երիկամների կայուն ախտահարում. հազվադեպ, սուր երիկամային անբավարարությունը բերում է երիկամների գործունեության անդառնալի խանգարման կամ երիկամային հիվանդության վերջնային փուլի, որի բուժումը ողջ կյանքի ընթացքում պարբերաբար հեմոդիալիզ անցնելն է կամ երիկամի փոխպատվաստումը
- մահ. սուր երիկամային անբավարարությունը կարող է բերել երիկամների գործունեության լիակատար կորստի և բերել մահվան:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022