Սուր երիկամային անբավարարություն. ախտանիշներ
09-05-2020
1 րոպե

Սուր երիկամային անբավարարության ախտանիշներն ի հայտ են գալիս հանկարծակի և ծանրանում են մինչև մեկ-երկու օրվա ընթացքում:
Սուր երիկամային անբավարարության ախտանիշներից են՝
- միզարձակության կրճատում (սակավամիզություն կամ օլիգուրիա) կամ դադարեցում (անմիզություն կամ անուրիա), թեև երբեմն միզարձակումը կարող է մնալ նորմալ
- հեղուկների պահպանում, որը բերում է ձեր ոտքերի կոճերի կամ ոտնաթաթերի այտուցվածության
- շնչարգելություն
- ընդհանուր թուլություն և հոգնածություն
- շշմածություն
- սրտխառնոց
- անկանոն սրտխփոց (առիթմիա)
- կրծքավանդակի ցավեր կամ ճնշվածություն
- ծանր դեպքերում՝ ցնցումներ կամ կոմա:
Երբեմն սուր երիկամային անբավարարությունն ընթանում է առանց որևէ գանգատի կամ ախտանիշների և հայտնաբերվում է այլ պատճառով կատարված լաբորատոր հետազոտության շնորհիվ:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022