Գրադարան
Սուր երիկամային անբավարարություն

1 րոպե
Սուր երիկամային անբավարարությունը զարգանում է, երբ ձեր երիկամները հանկարծակի չեն կարողանում զտել ձեր արյունը թափոնային նյութերից:
Երբ ձեր երիկամները կորցնում են իրենց քամազատման (ֆիլտրող) ունակությունը, արյան մեջ կարող են կուտակվել թափոնային նյութերի վտանգավոր մակարդակներ, և ձեր արյան քիմիական կազմի հավասարակշռությունը կարող է խախտվել:
Սուր երիկամային անբավարարությունը, որը նաև կոչվում է երիկամային սուր վնասում, զարգանում է արագ, սովորաբար մինչև մի քանի օրվա ընթացքում: Սուր երիկամային անբավարարությունն ավելի հաճախ հանդիպում է արդեն հիվանդանոցային բուժում ստացող, հատկապես՝ ծանր հիվանդություններով անհետաձգելի կամ վերակենդանացման բաժանմունքներում պառկած մարդկանց շրջանում:
Սուր երիկամային անբավարարությունը կարող է մահացու լինել և պահանջում է անհետաձգելի բուժում: Այնուամենայնիվ, սուր երիկամային անբավարարությունը կարող է շրջելի լինել: Եթե այլ կերպ առողջ եք, կարող եք վերականգնել երիկամների նորմալ կամ գրեթե նորմալ գործունեությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2020 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Սուր երիկամային անբավարարություն. ախտանիշներ
- Սուր երիկամային անբավարարություն. պատճառներ
- Սուր երիկամային անբավարարություն. բարդություններ
- Սուր երիկամային անբավարարություն. կանխարգելում
- Սուր երիկամային անբավարարություն. ախտորոշում
- Սուր երիկամային անբավարարություն. բուժում
- Սուր երիկամային անբավարարություն. ինքնօգնություն