Վաղ միջամտությունը կարող է կանխել դեռահասների մոտ ալկոհոլի հետ կապված խնդիրների առաջացմանը:
Եթե դեռահաս երեխա ունեք, ուշադիր եղեք որոշ նշանների և ախտանիշների նկատմամբ, որոնք կարող են վկայել ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին, ինչպիսիք են՝
- գործերի, հոբբիների և իր արտաքինի նկատմամբ հետաքրքրության կորուստ
- կարմիր աչքեր, աղավաղված խոսք, կորդինացիայի հետ կապված խնդիրներ և հիշողության կորստի դրվագներ
- դժվարություններ կամ փոփոխություններ ընկերների հետ հարաբերություններում, ինչպես օրինակ՝ նոր խմբին միանալը
- գնահատականների իջեցում և խնդիրներ դպրոցում
- տրամադրության հաճախակի փոփոխություններ և պաշտպանողական վարքագիծ:
Դուք կարող եք օգնել կանխելու դեռահասների կողմից ալկոհոլի օգտագործումը`
- լինելով լավ օրինակ՝ ձեր սեփական ալկոհոլի օգտագործմամբ
- բաց խոսելեով ձեր երեխայի հետ, միասին որակյալ ժամանակ անցկացնելով և ակտիվորեն ներգրավվելով ձեր երեխայի կյանքում
- ձեր երեխային տեղեկացնելով, թե ինչ վարք եք նրանից ակնկալում, և ինչ հետևանքներ կունենա այդ կանոնները չհետևելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024