Գրադարան

Քրոնիկ ալկոհոլիզմ. ախտորոշում

Քրոնիկ ալկոհոլիզմ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Դուք հավանաբար կսկսեք՝ այցելելով ձեր ընտանեկան բժշկին:

Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ունեք ալկոհոլի հետ կապված խնդիր, ձեզ կարող է ուղղորդել հոգեկան առողջության բժշկի մոտ:

Ալկոհոլի հետ կապված ձեր խնդիրը գնահատելու համար ձեր բժիշկը հավանաբար կանի հետևյալը:

  • Մի քանի հարց կտա՝ կապված ձեր խմելու սովորույթի հետ. բժիշկը կարող է թույլտվություն խնդրել ձեր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ խոսելու համար: Այնուամենայնիվ, գաղտնիության մասին օրենքները թույլ չեն տալիս ձեր բժշկին տրամադրել ձեր մասին որևէ տեղեկություն առանց ձեր համաձայնության:
  • Կկատարի ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կարող է ֆիզիկական զննում կատարել և հարցեր տալ ձեր առողջության մասին: Կան բազմաթիվ ֆիզիկական նշաններ, որոնք ցույց են տալիս ալկոհոլի օգտագործման բարդությունները:
  • Կառաջարկի լաբորատոր թեստեր և պատկերային հետազոտություններ. թեև ալկոհոլի օգտագործման խանգարումը ախտորոշելու հատուկ թեստեր չկան, լաբորատոր թեստերի արդյունքների որոշակի արդյունքներ կարող են մեծ հավանականությամբ վկայել ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին: Եվ ձեզ կարող են անհրաժեշտ լինել հետազոտություններ՝ բացահայտելու առողջական խնդիրները, որոնք կարող են կապված լինել ձեր ալկոհոլի օգտագործման հետ: Ձեր օրգանների վնասումը կարող է անդրադառնալ հետազոտությունների պատասխանների վրա:
  • Կլրացնի հոգեբանական գնահատման թերթիկ. այս գնահատումը ներառում է հարցեր ձեր ախտանիշների, մտքերի, զգացմունքների և վարքի ձևերի վերաբերյալ: Ձեզանից կարող է պահանջվել լրացնել հարցաշար, որը կօգնի պատասխանել այս հարցերին:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2023 վերանայվել է՝ 21-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով