Որպես ձեր վերականգնման մի մաս, դուք պետք է կենտրոնանաք ձեր սովորությունները փոխելու և ապրելակերպի տարբեր ընտրության վրա:
Այս մոտեցումները կարող են ձեզ օգնել:
- Հաշվի առեք ձեր սոցիալական վիճակը. այնպես արեք, որ ձեր ընկերները և ընտանիքը հասկանան, որ դուք այլևս ալկոհոլ չեք օգտագործում: Մշակեք ընկերների և ընտանիքի օժանդակության համակարգ, ովքեր կարող են աջակցել ձեր վերականգնմանը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հեռու մնալ այն ընկերներից և սոցիալական իրավիճակներից, որոնք խանգարում են ձեր վերականգնմանը:
- Զարգացրեք առողջ սովորույթներ. օրինակ՝ լավ քունը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, սթրեսն ավելի արդյունավետ կառավարելը և լավ սնվելը կարող են հեշտացնել ձեր վերականգնումն ալկոհոլի օգտագործմամբ առաջացած խանգարումից:
- Արեք այնպիսի բաներ, որոնք ալկոհոլի հետ կապ չունեն. դուք կարող եք պարզել, որ ձեր գործողություններից շատերը կապված են խմելու հետ: Փոխարինեք դրանք հոբբիներով կամ զբաղմունքներով, որոնք կենտրոնացած չեն ալկոհոլի շուրջ:
Այլընտրանքային բժշկություն
Խուսափեք ավանդական դեղորայքային բուժումը կամ հոգեթերապիան այլընտրանքային բժշկությամբ փոխարինելուց: Սակայն, եթե օգտագործվեն ի լրումն ձեր բուժման ծրագրի, երբ վերականգնվում եք ալկոհոլի օգտագործմամբ առաջացած խանգարումից, այս մեթոդները կարող են օգտակար լինել:
- Յոգա. յոգայի կեցվածքների և վերահսկվող շնչառական վարժությունների շարքը կարող են օգնել ձեզ, որ հանգստանաք և կառավարեք սթրեսը:
- Մեդիտացիա. մեդիտացիայի ընթացքում դուք կենտրոնացնում եք ձեր ուշադրությունը և վերացնում խառնված մտքերի հոսքը, որը կարող է ճնշել ձեր միտքը և առաջացնել սթրես:
- Ասեղնաբուժություն. ասեղնաբուժությամբ մաշկի միջով տեղադրվում են մազի բարակության ասեղներ։ Ասեղնաբուժությունը կարող է օգնել անհանգստության ու դեպրեսիայի նվազեցմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024