Գրադարան
Ալերգիաներ. բարդություններ

1 րոպե
Ալերգիա ունենալը բարձրացնում է որոշ այլ առողջական խնդիրների ռիսկը:
- Անաֆիլաքսիա. երբ ունեք սուր ալերգիա, ձեզ մոտ բարձրանում է ծանր ալերգիկ ռեակցիայի՝ անաֆիլաքսիայի ռիսկը: Սննդամթերքները, դեղերը և միջատների խայթոցը անաֆիլաքսիայի ամենատարածված ալերգեններն են:
- Ասթմա. ալերգիա ունենալիս ավելի հավանական է, որ ձեզ մոտ կարող է զարգանալ ասթմա՝ իմունային համակարգի ռեակցիա, որն ազդում է ձեր շնչուղիների վրա և առաջացնում շնչառության վատթարացում: Բազմաթիվ դեպքերում ասթմայի առաջացումը խթանվում է արտաքին միջավայրում առկա ալերգենով (ալերգիայով պայմանավորված ասթմա):
- Սինուսիտներ, աչքերի կամ թոքերի վարակներ. եթե ունեք ալերգիկ ռինիտ կամ ասթմա, ձեզ մոտ բարձրանում է այս հիվանդությունների զարգացման ռիսկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2020 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: