Գրադարան

Ալերգիաներ. բուժում

Ալերգիաներ. բուժում

Time Read 1 րոպե

Թեթև ալերգիկ ռեակցիաները հաճախ որևէ բուժում չեն պահանջում, սակայն պետք է հիշել, որ ցանկացած պահի դրանք կարող են վերաաճել սուր, երբեմն նաև՝ կյանքին սպառնացող խանգարումների:

Ալերգիայի բուժումը բաղկացած է հետևյալ քայլերից:

  • Ալերգենից խուսափում. բժիշկը կարող է օգնել, որ գտնեք և խուսափեք ձեր ալերգիային նպաստող գործոնները՝ ալերգենները: Ընդհանուր առմամաբ սա ալերգիկ ռեակցիաների կանխարգելման և ախտանիշների մեղմացման ամենակարևոր քայլն է:
  • Դեղեր. կախված ձեր ալերգիայից, դեղամիջոցները կարող են օգնել ձեր իմունային համակարգաի ռեակցիայի թուլացմանը և ախտանիշների մեղմացմանը: Բժիշկը կարող է նշանակել առանց դեղատոմսի վաճառվող կամ դեղատոմսով դուրս գրվող հաբեր, հեղուկներ, քթային սփրեյներ, աչքի կաթիլներ և այլն:
  • Իմունոթերապիա. ծանր կամ այլ բուժումներով լիարժեք չմեղմացող ալերգիաների դեպքում բժիշկը կարող է առաջարկել ալերգենային իմունաբուժում: Այս բուժումը ներառում է մաքրված ալերգենային մզվածքի ներարկումների շարք, որը սովորաբար շարունակվում է մի քանի տարվա ընթացքում: Իմունաբուժման մեկ այլ տարբերակ է ենթալեզվային հաբը, որը կարող է օգտակար լինել որոշ փոշիներից առաջացած ալերգիաները բուժելիս:
  • Անհետաձգելի էպինեֆրին (ադրենալին). գերսուր կամ կայծակնային ալերգիկ ռեակցիայի դեպքում անհետաձգելի բուժօգնություն իրականացնող բժիշկը կարող է օգտագործել Էպինեֆրինի ներարկում (Աուվի-Q, ԷպիՓեն և այլն): Դրանք կարող են մեղմացնել ախտանիշները, քանի դեռ չի մեկնարկել անհետաձգելի բուժումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2020 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով