Գրադարան

Ալերգիաներ. ախտորոշում

Ալերգիաներ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ալերգիաների ախտորոշումը հիմնված է գանգատների և զարգացող ախտանիշների վրա:

Որպեսզի գնահատի, թե արդյոք ունք ալերգիա, բժիշկը հավանաբար՝

  • մանրակրկիտ հարցեր կտա ձեր գանգատների և մյուս ախտանիշների վերաբերյալ
  • կիրականացնի բուժզննում
  • հարցեր կտա հնարավոր ալերգենների առկայության մասին (օրինակ՝ օգտագործված սննդամթերքներ, նոր դեղեր և այլն):

Որոշ դեպքերում բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ հետևյալ թեստերից մեկնումեկը կամ երկուսն էլ:

  • Մաշկի ալերգիկ թեստեր. այս դեպքում մաշկը ծակվում է՝ ներմուծելով տարածված ալերգեններում առկա սպիտակուցների փոքր քանակներ: Եթե ալերգիկ եք, մաշկի տվյալ շրջանում կարող է զարգանալ եղնջացան՝ կարմիր մաշկային տարր:
  • Արյան թեստ. հատուկ IgE թեստը, որը հայտնի է որպես ռադիոալերգոսորբենտ թեստ (RAST) կամ իմունոCAP թեստ, չափում է արյան հունում ալերգիա առաջացնող հակամարմինների քանակը, որոնք հայտնի են որպես իմունոգլոբուլին Е (IgE) հակամարմիններ: Սա թույլ է տալիս հայտնաբերել հնարավոր ալերգենների նկատմամբ ձեր «խոցելիությունը»:

Եթե բժիշկը կասկածի, որ ձեր խնդիրները կապված են ոչ ալերգիկ պատճառների հետ, կառաջարկի լրացուցիչ թեստեր՝ ուղղված այլ առողջական խնդիրների հայտնաբերմանը կամ ժխտմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2020 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով