Ալերգիայի որոշ ախտանիշներ կարող են մեղմացվել տնային միջոցներով:
- Հարքթային խոռոչներում կանգ և ալերգիկ ռինիտի ախտանիշներ. այս գանգատները հաճախ բարելավվում են աղի լուծույթով հարքթային խոռոչների լվացման կամ ողողման միջոցով: Հարցրեք ձեր բժշկից դեղատներում վաճառվող միջոցների ճիշտ օգտագործման մասին:
- Կենցաղային օդածին ալերգիայի ախտանիշներ. նվազեցրեք փոշու տիզի կամ տան կենդանիների թեփի ազդեցությունը՝ պահպանելով ցածր խոնավություն, հաճախակի տաք ջրով լվանալով անկողնային սպիտակեղենը և մանկական փափուկ խաղալիքները, պարբերաբար փոշեծծելով փափուկ գույքը և հատակը, ինչպես նաև գորգերն ու կարպետները փոխարինելով պինդ հատակով:
- Բորբոսասնկերից ալերգիայի ախտանիշներ. կրճատեք տան հայտնի մասերի խոնավությունը (խոհանոց, լոգասենյակ և այլն): Օգտագործեք հովհարիչներ և օդը չորացնող սարքեր: Վերացրեք տան ներսում և շրջակայքում առկա ջրի արտահոսքի բոլոր աղբյուրները:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-04-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024