Ալերգիկ ռեակցիաների կանխարգելումը կախված է ձեզ մոտ առկա ալերգիայի տեսակից:
Կան ալերգիաներից հնարավորինս խուսափելու ընդհանուր միջոցներ:
- Խուսափեք հայտնի ալերգեններից. նույնիսկ եթե ստանում եք ալերգիայի դեմ բուժում, փորձեք խուսափել նույն դրան նպաստող գործոններից: Օրինակ, եթե ունեք փոշու նկատմամբ ալերգիա, փոշոտ կամ քամոտ օրերին մնացեք տանը և փակ պահեք պատուհաններն ու դուռը: Կամ, եթե ունեք փոշու տիզի նկատմամբ ալերգիա, ավելի հաճախակի փոշեծծեք և լվացեք անկողնային սպիտակեղենը:
- Պահեք օրագիր. երբ փորձում եք հասկանալ, թե ինչ պատճառներից են ձեր ալերգիկ ախտանիշները սկսվում կամ սրանում, հետևեք ձեր առօրյա գործերին, օգտագործվող սննդին և հասկանեք, թե երբ են ձեր գանգատները սկսվում և ինչն է օգնում, որ դրանք մեղմանան: Սա կարող է օգնել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր բժշկին, որ միասին գտնեք ձեր ալերգիայի առաջացման պատճառները:
- Կրեք ալերգիկ լինելու մասին նախազգուշացնող ապարանջան (браслет). եթե հայտնվեք ծանր ալերգիկ ռեակցիայի մեջ (անաֆիլաքսիա), սա կօգնի մյուսներին տեղեկանալու ձեր հիվանդության մասին, եթե ի վիճակի չլինեք անձամբ տեղեկացնել այդ մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2020
Վերջին վերանայում՝ 04-04-2024