Ալերգիան առաջանում է, երբ ձեր իմունային համակարգը արձագանքում է օտար նյութի, օրինակ՝ ծաղկափոշու, մեղվի թույնի կամ ընտանի կենդանիների թեփի կամ սննդի նկատմամբ, որոնք մարդկանց մեծամասնության մոտ ռեակցիա չեն առաջացնում:
Ձեր իմունային համակարգն արտադրում է նյութեր, որոնք հայտնի են որպես հակամարմիններ: Երբ դուք ալերգիա ունեք, ձեր իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում, որոնք որոշակի ալերգենը համարում են վնասակար, նույնիսկ եթե դա այդպես չէ: Երբ դուք շփվում եք ալերգենի հետ, ձեր իմունային համակարգի ռեակցիան կարող է բորբոքել ձեր մաշկը, հարքթային ծոցերը (սինուսները), շնչուղիները կամ մարսողական համակարգը:
Ալերգիայի ծանրության աստիճանը տարբեր անձանց մոտ տարբեր է և կարող է տատանվել աննշան գրգռվածությունից մինչև անաֆիլաքսիա՝ կյանքին հնարավոր վտանգ սպառնացող արտակարգ իրավիճակ: Թեև ալերգիաներից շատերը չեն կարող բուժվել, բուժումները կարող են օգնել թեթևացնել ալերգիայի ախտանիշները:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024