Գրադարան

Հիշողության կորուստ (ամնեզիա)

Հիշողության կորուստ (ամնեզիա)

Time Read 1 րոպե

Ամնեզիան վերաբերում է հիշողությունների կորստին, ներառյալ փաստերը, տեղեկություններն ու փորձառությունները:

Ֆիլմերը և հեռուստատեսությունը հակված են ամնեզիան ներկայացնել որպես մարդու կողմից իր ինքնությունը մոռանալու վիճակ, սակայն իրական կյանքում դա սովորաբար այդպես չէ:

Փոխարենը, մարդիկ, ովքեր ունեն ամնեզիա, որը նաև կոչվում է ամնեստիկ համախտանիշ, սովորաբար գիտեն, թե ովքեր են: Բայց նրանք կարող են դժվարություններ ունենալ նոր տեղեկություններ սովորելու և նոր հիշողություններ ձևավորելու հարցում:

Ամնեզիան կարող է առաջանալ գլխուղեղի այն շրջանների վնասման պատճառով, որոնք կենսական նշանակություն ունեն հիշողության մշակման համար: Ի տարբերություն հիշողության կորստի ժամանակավոր դրվագի, որը կոչվում է անցողիկ համընդհանուր (գլոբալ) ամնեզիա, ամնեզիան կարող է մշտական լինել:

Ամնեզիայի համար հատուկ բուժում չկա, սակայն բուժումը կարող է ուղղված լինել հիմքում ընկած պատճառին: Հիշողությունը բարելավելու և աջակցություն ստանալու խորհուրդները կարող են օգնել ամնեզիա ունեցող մարդկանց և նրանց ընտանիքներին, որ ավելի հեշտությամբ հաղթահարեն այդ խնդիրը:

Առաջարկում ենք նաև դիտել հիշողության խանգարումների վերաբերյալ տեսանյութ

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 23-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով