Գրադարան
Ամնեզիա. բուժում

2 րոպե
Ամնեզիայի բուժումը կենտրոնանում է հիշողության խնդիրը փոխլրացնելու մոտեցումների վրա:
Կարևոր է նաև անդրադառնալ ամնեզիա առաջացնող հիվանդություններին:
Զբաղվածության թերապիա
Դուք կարող եք աշխատել զբաղվածության թերապևտի հետ՝ նոր տեղեկություններ սովորելու և կորցրածը փոխարինելու համար: Կամ դուք կարող եք օգտագործել պահպանված հիշողությունները որպես հիմք՝ նոր տեղեկություններ ստանալու համար:
Հիշողության վարժանքը նաև կարող է ներառել տեղեկատվության կազմակերպման մոտեցումներ, որ ձեզ ավելի հեշտ լինի հիշելը և ավելի լավ հասկանաք ուրիշների հետ խոսելիս:
Տեխնոլոգիական օժանդակություն
Ամնեզիայով բազմաթիվ մարդիկ օգտակար են համարում սմարթ տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպիսիք են սմարթֆոնը կամ ձեռքի պլանշետը: Որոշակի վերապատրաստման և պրակտիկայի դեպքում նույնիսկ ծանր ամնեզիա ունեցող մարդիկ կարող են օգտագործել էլեկտրոնային հավելվածներ՝ ամենօրյա առաջադրանքների կատարման համար: Օրինակ՝ սմարթֆոնը կարող է հիշեցնել կարևոր իրադարձությունների կամ դեղեր ընդունելու մասին։
Սովորական հիշողության օժանդակության միջոցները ևս կարող են օգտակար լինել՝ նոթատետրեր, պատի օրացույցներ, դեղահաբերի հիշող սարքեր և մարդկանց ու վայրերի լուսանկարներ:
Դեղամիջոցներ կամ հավելուներ
Ներկայումս ամնեզիայի տեսակների մեծ մասի բուժման համար դեղեր չկան:
Եթե ամնեզիայի պատճառը Վերնիկե-Կորսակովի համախտանիշն է, բուժումը կարող է օգնել կանխելու հետագա վնասը: Սակայն, մարդկանց մեծամասնությունը չի վերականգնի ամբողջ կորցրած հիշողությունը: Բուժումը ներառում է օրգանիզմում թիամինի (վիտամին B1) փոխարինում, պատշաճ սնուցում և ալկոհոլից ընդհանրապես հրաժարում:
Եթե ամնեզիայի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է, խոլինեսթերազի ինհիբիտորներ կոչվող դեղամիջոցներով բուժումը կարող է օգնել ախտանշանների մեղմացմանը:
Հետազոտությունները մի օր կարող են հանգեցնել հիշողության խանգարումների բուժման նոր մեթոդների: Սակայն գլխուղեղի հետ կապված գործընթացների բարդությունը քիչ հավանական է դարձնում, որ մեկ դեղամիջոցը կարողանա լուծել հիշողության խնդիրները:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2021 վերանայվել է՝ 23-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: