Գլխուղեղի վնասումը հիշողության կորստի առանցքային պատճառներից մեկն է, ուստի կարևոր է, որ դուք քայլեր ձեռնարկեք՝ նվազեցնելու ուղեղանյութի վնասման կամ ախտահարման հավանականությունը:
Օրինակ, ամնեզիայի կանխարգելմանը կարող են օգնել հետևյալ միջոցառումները՝
խուսափե՛ք ալկոհոլի մեծ քանակների օգտագործումից կամ չարաշահումից
ավտոմեքենա վարելիս կապե՛ք ամրագոտիները, ստուգե՛ք օդապարկերը և, ընդհանուր առմամբ, վարե՛ք ավտոմեքենան անվտանգ, այդ թվում՝ խուսափե՛ք ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելուց
դրե՛ք պաշտպանիչ սաղավարտ, երբ դրա կարիքը կա, օրինակ՝ հեծանիվ վարելիս, արշավների ընթացքում և այլն
բուժե՛ք բոլոր տեսակի վարակները, որ նվազեցնեք դրանց դեպի գլխուղեղ տարածմանը
առանց հետաձգելու դիմե՛ք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք ինսուլտի կամ ուղեղային անևրիզմայի մասին վկայող ախտանիշներ, օրինակ՝ ուժեղ գլխացավ կամ միակողմանի թմրածություն կամ պարալիզ (կաթված):
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։