Գրադարան

Հետանցքի ճաք. բարդություններ

Հետանցքի ճաք. բարդություններ

Time Read 1 րոպե

Որոշ դեպքերում և բուժման բացակայության պայմաններում հետանցքային (անալ) ճաքերը կարող են ստանալ բարդացած ընթացք:

Հետանցքի ճաքի բարդությունները կարող են ներառել հետևյալը:

  • Բուժման ձախողում. հետանցքային ճաքը, որը չի լավանում ութ շաբաթվա ընթացքում, համարվում է քրոնիկ և կարող է հետագա բուժման կարիք ունենալ:
  • Կրկնություն. երբ դուք ունեցել եք հետանցքի ճաք, հակված եք մեկ այլ ճաք ունենալուն:
  • Պատռվածք, որը տարածվում է շրջակա մկանների վրա. հետանցքի ճաքը կարող է տարածվել մկանային օղի մեջ, որը փակ է պահում ձեր հեանցքի բացվածքը: Այս մկանը կոչվում է ներքին հետանցքային սեղմակ (սֆինտեր): Եթե դա տեղի ունենա, ձեր անալ ճաքի ապաքինումն ավելի կդժվարանա: Չապաքինված ճաքը կարող է պահանջել դեղամիջոցներ կամ վիրահատություն՝ ցավը նվազեցնելու և ճաքը վերականգնելու կամ հեռացնելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2023 վերանայվել է՝ 23-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով