Skip to main content

Հետանցքային (անալ) ճաքերը հաճախ ապաքինվում են մի քանի շաբաթվա ընթացքում՝ համապատասխան տնային բուժման միջոցով:

Քայլեր ձեռնարկեք ձեր կղանքը փափուկ պահելու համար, օրինակ՝ ավելացնելով բջջանքի (բջջանյութի) և հեղուկների ընդունումը: Օրական մի քանի անգամ 10-ից 20 րոպե նստեք գոլից մինչև տաք վաննայի մեջ (նստած լոգանք), հատկապես աղիքները դատարկելուց հետո: Սա կարող է օգնել հանգստացնել մկանային սեղմակը (սֆինկտեր) և նպաստել բուժմանը: Եթե ախտանիշները շարունակվեն, դուք, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ բուժման կարիք կունենաք:

Ոչ վիրահատական բուժումներ

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ բուժումները:

  • Արտաքին օգտագործման Նիտրոգլիցերին (Ռեկտիվ). սա կարող է օգնել մեծացնելու արյան հոսքը դեպի ճաքի շրջան և նպաստել բուժմանը: Այն նաև կարող է օգնել հետանցքային սֆինկտերի թուլացմանը: Նիտրոգլիցերինը սովորաբար համարվում է նախընտրելի բուժում, երբ այլ պահպանողական միջոցները չեն օգնում: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել գլխացավ, որը կարող է ծանր լինել:
  • Տեղական անզգայացնող նրբաքսուքները, ինչպիսիք են Լիդոկաինը (Քսիլոկաին), կարող են օգնել ցավի թեթևացմանը:
  • ՕնաբոտուլինումտոքսինA-ի (Բոտոքս) ներարկում, որը կաթվածահար է անում հետանցքային սֆինտերի մկանները և թուլացնում կծկանքները:
  • Արյան ճնշման դեղամիջոցները, ինչպիսիք են Նիֆեդիպինը կամ Դիլտիազեմը, օգնում են հետանցքային սֆինտերի թուլացմանը: Այս դեղերը հիմնականում կիրառվում են մաշկի վրա, սակայն նաև կարող են ընդունվել բերանով: Այնուամենայնիվ, երբ ընդունվում են բերանով, դրանց կողմնակի ազդեցությունները կարող են ավելի զգալի լինել: Այս դեղամիջոցները կարող են օգտագործվել, երբ Նիտրոգլիցերինն արդյունավետ չէ կամ առաջացնում է զգալի կողմնակի բարդություններ:

Վիրահատություն

Եթե ունեք քրոնիկ հետանցքային ճաք, որը չի արձագանքում այլ բուժմանը, կամ եթե ձեր ախտանիշները ծանր են, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատություն: Բժիշկները սովորաբար կատարում են մի միջամտություն, որը կոչվում է կողմնային ներքին սֆինտերոտոմիա (ԿՆՍ): ԿՆՍ-ը ներառում է հետանցքային սֆինտերի մկանների մի փոքր հատվածի հատում: Այս տեխնիկան կարող է նպաստել ապաքինմանը և նվազեցնել կծկանքը և ցավը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վիրահատությունը շատ ավելի արդյունավետ է, քան քրոնիկ ճաքի ցանկացած դեղորայքային բուժում: Այնուամենայնիվ, վիրահատությունը անմիզապահություն առաջացնելու փոքր ռիսկ ունի:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024