Գրադարան

Հետանցքի ճաք. ինքնօգնություն

Հետանցքի ճաք. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Կենսակերպի մի քանի փոփոխություններ կարող են օգնել ազատվելու անհարմարությունից և նպաստել հետանցքային (անալ) ճաքի ապաքինմանը, ինչպես նաև կանխել կրկնությունները:

Ապրելակերպի փոփոխությունները ներառում են հետևյալը:

  • Ձեր սննդակարգում բջջանք (բջջանյութ) ավելացրեք. օրական մոտ 25-ից 35 գրամ բջջանք ուտելը կարող է օգնել կղանքը փափուկ պահելուն և բարելավել ճաքերի բուժումը: Բջջանքով հարուստ մթերքներից են մրգերը, բանջարեղենը, ընկույզները և ամբողջահատիկ ձավարեղենը: Դուք կարող եք նաև բջջանքի հավելում ընդունել: Բջջանքի ավելացումը կարող է առաջացնել աղիքային գազեր և փքվածություն, այնպես որ ձեր սննդի մեջ բջջանքն ավելացրեք աստիճանաբար:
  • Խմեք բավականաչափ հեղուկներ. հեղուկներն օգնում են փորկապության կանխարգելմանը։
  • Մի՛ լարվեք աղիքների դատարկման ժամանակ. չափից դուրս ձգվելը և հետանցքի վրա լրացուցիչ լարվածությունը ստեղծում է ճնշում, որը կարող է բացել ապաքինվող պատռվածքը կամ առաջացնել նոր պատռվածք:
  • Նստեք գոլ վաննա. սա նաև կոչվում է նստած լոգանք: 10-ից 20 րոպե գոլ ջրի մեջ օրը մի քանի անգամ հետանցքի շրջանը թրջելը կարող է հանգստացնել մաշկը և նպաստել մկանների թուլացմանը: Հնարավորության դեպքում աղիքները դատարկելուց հետո նստած լոգանք ընդունեք:

Եթե ձեր նորածին երեխան ունի հետանցքային ճաք, հաճախակի փոխեք տակդիրները և նրբորեն լվացեք այդ հատվածը: Նաև խնդիրը քննարկեք ձեր երեխայի բժշկի հետ:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2023 վերանայվել է՝ 23-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով