Գրադարան
Հետանցքի ճաք. ախտանիշներ

1 րոպե
Հետանցքի (անալ) ճաքի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
- Ցավ աղիքները դատարկելու ժամանակ:
- Ցավ կղազատումից հետո, որը կարող է տևել մինչև մի քանի ժամ:
- Կղազատումից հետո կղանքի կամ զուգարանի թղթի վրա ալ կարմիր թարմ արյուն:
- Հետանցքի շուրջ մաշկի տեսանելի ճեղք, վերք կամ խոց:
- Հետանցքի շրջանում կծկանքի (սպազմի) կամ ձգվածության զգացում:
- Հետանցքի ճեղքի մոտ գտնվող մաշկի վրա փոքր ուռածություն կամ մաշկային ելուստ:
- Հետանցքի շրջանի քոր:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե աղիքները դատարկելիս ցավ ունեք կամ կղազատումից հետո արյուն եք նկատում կղանքում կամ զուգարանի թղթի վրա:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2023 վերանայվել է՝ 23-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: