Skip to content
Կրծքահեղձուկ. բարդություններ
07-03-2021
1 րոպե

Որևէ առօրյա գործ անելիս, օրինակ՝ քայլելիս սկսված ետկրծոսկրային ցավերը ստիպում են ձեզ, որ ընդմիջեք այդ գործը, կանգ առնեք ու հանգստանաք:
Սա ստեղծում է որոշակի անհարմարավետություն:
Այնուամենայնիվ, կրծքահեղձուկի ամենավտանգավոր բարդությունը սրտամկանի ինֆարկտն է:
Սրտամկանի ինֆարկտի տարածված ախտանիշները
Սրտամկանի ինֆարկտը հաճախ, բայց ոչ միշտ սկսվում և ընթանում է հետևյալ ախտանիշներով՝
- կրծքավանդակի կենտրոնում՝ կրծոսկրի շրջանում ճնշող, սեղմող կամ այրող բնույթի ցավ, որը տևում է մի քանի րոպեից ավելի երկար
- ցավը ճառագայթվում է կրծքավանդակով դեպի ուսագոտի, ձեռք, թիկունք կամ նույնիսկ ատամներ ու ստորին ծնոտ
- ետկրծոսկրային ցավի դրվագների սաստկացում
- սրտխառնոց և փսխում
- ստամոքսի շրջանում երկարաձգված ցավ
- օդի պակասի զգացում և հևոց
- առատ սառը-կպչուն քրտնարտադրություն
- գիտակցության կորուստ
- մոտալուտ մահվան կանխազգացում:
Եթե դուք ունեք այս ախտանիշներից որևէ մեկը, ապա անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021