Սրտային հիվանդությունը հաճախ կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի պատճառն է, ուստի դուք կարող եք բարելավել կամ կանխարգելել կրծքահեղձուկը, եթե աշխատեք ձեր սրտի հիվանդության ռիսկի գործոնների կրճատման վրա:
Ամենակարևոր քայլը ձեր ապրելակերպն ավելի առողջ դարձնելն է:
Եթե ծխող եք, ապա ձերբազատվեք ծխախոտից: Խուսափեք նաև երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելուց:
Եթե գեր եք, ապա ձեռնարկեք ձեր քաշի նորմալացմանն ուղղված միջոցառումներ:
Անցեք առողջ սննդակարգի՝ սահմանափակելով հագեցած ճարպերի քանակը, դրա փոխարեն ավելացրեք տարբեր մրգերի ու բանջարեղենների, ինչպես նաև լիարժեք հացահատիկային մթերքների չափաբաժինը:
Զրուցեք ձեր բժշկի հետ անվտանգ վարժանքների անցնելու թեմայով: Հաշվի առնելով նրա խորհուրդները, անցեք ֆիզիկապես ավելի ակտիվ ապրելակերպի:
Որևէ ֆիզիկական գործ անելիս, հաճախակի վերցրեք ընդմիջումներ և հանգստացեք:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։