Գրադարան
Կրծքահեղձուկ. կանխարգելում

1 րոպե
Դուք կարող եք օգնել կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի կանխարգելմանը, եթե հետևեք ապրելակերպի որոշ «շտկումներին»:
Ավելին, ապրելակերպի «առողջացումը» նաև կարող է բարելավել կրծքահեղձուկի բուժման արդյունավետության բարձրացմանը:
- Մի՛ ծխեք. եթե ծխող եք, դադարեցրե՛ք ծխախոտի օգտագործումը և թույլ մի՛ տվեք, որ ձեր ներկայությամբ ծխեն:
- Անցեք առողջ սննդակարգին:
- Խուսափեք կամ սահմանափակեք ալկոլոհի օգտագործումը:
- Դարձեք ֆիզիկապես ակտիվ և հետևեք կանոնավոր վարժանքներին: Ձեր «նշաձողը» պետք է լինի շաբաթվա ընթացքում առնվազն 150 րոպե չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը տրամադրելը:
- Պահպանեք առողջ քաշը:
- Վերահսկեք սրտային հիվանդության հետ կապված այլ առողջական խնդիրները, որոնցից են՝ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), բարձր խոլեսթերին և դիաբետ:
- Կրճատեք սթրեսը:
- Ստացեք անհրաժեշտ պատվաստումները, որ խուսափեք սրտային բարդություններից:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-03-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: