Գրադարան

Կրծքահեղձուկ. ախտանիշներ

Կրծքահեղձուկ. ախտանիշներ

Time Read 2 րոպե

Կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի ախտանիշները ներառում են ետկրծոսկրային կամ սրտի շրջանի ցավն ու անհարմարավետությունը (դիսկոմֆորտ),

Ետկրծոսկրային ցավը կամ անհարմարավետությունը կարող է զգացվել որպես՝

  • այրոց
  • ծանրություն
  • ճնշում
  • սեղմում:

Ցավը նաև կարող է զգացվել ձեռքերում, պարանոցում, ստորին ծնոտում, ուսագոտում կամ թիկունքում: Այլ դեպքերում սրտի շրջանի ցավը կարող է ճառագայթվել դեպի նշված շրջանները:

Կրծքահեղձուկի այլ ախտանիշներից են՝

  • գլխապտույտ
  • ընդհանուր թուլություն
  • սրտխառնոց
  • օդի պակասի և հևոց
  • քրտնարտադրություն:

Կրծքահեղձուկի սրությունը, տևողությունը և տեսակը կարող են տարբերվել: Նոր կամ տարբերվող ախտանիշների ի հայտ գալը կարող է ահազանգել կրծքահեղձուկի ավելի վտանգավոր տեսակի (անկայուն կրծքահեղձուկ) կամ սրտամկանի ինֆարկտի մասին:

Կրծքահեղձուկը կանանց մոտ

Կանանց մոտ կրծքահեղձուկը կարող է դրսևորվել որոշակի առանձնահատկություններով, որը բերի բուժօգնության դիմելու հետաձգման: Օրինակ, թեև կրծքահեղձուկով կանանց մոտ ետկրծոսկրային ցավը տարածված ախտանիշ է, սակայն այն կարող է լինել ոչ միակ կամ ամենագերակշռող ախտանիշը: Կանանց մոտ կարող են նաև կարող են զարգանալ այլ ախտանիշներ, այդ թվում՝

  • պարանոցի, ստորին ծնոտի, ատամների կամ թիկունքի շրջանում անհարմարավետություն (դիսկոմֆորտ)
  • սրտխառնոց
  • օդի պակասի և հևոց
  • ճնշման կամ սեղմման զգացողության փոխարեն սուր՝ դաշույնի հարված հիշեցնող ցավ
  • ստամոքսի շրջանի (որովայնային) ցավեր:

Ե՞րբ այցելել բժշկին

Եթե ձեր ետկրծոսկրային ցավերը տևում են ավելի քան 5 րոպե և հանգիստ պայմաններում կամ հակահեղձուկային դեղորայք ընդունելուց հետո չեն անհետանում, սա կարող է լինել սրտամկանի ինֆարկտի զարգացման նշան: Նման դեպքերում առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Ինքնուրույն վարեք մեքենան և այցելեք մոտակա հիվանդանոց միայն այն դեպքում, եթե որևէ այլ տարբերակ չկա:

Եթե ետկրծոսկրային անհարմարավետությունը ձեզ համար նոր գանգատ է, կարևոր է առանց հետաձգելու դիմել բժշկին՝ պարզելու պատճառը և ստանալու պատշաճ բուժում: Եթե գիտեք, որ ունեք կայուն կրծքահեղձուկ և այն վատթարացել կամ փոփոխել է բնույթը, անհապաղ դիմեք բժշկական օգնության:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-03-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով